budapesht

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Երիտասարդական աշխատանք՝ հանուն խաղաղության» համահայկական ուսուցողական ծրագրի շրջանակում Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի (ՈՍՏԱՅՆ) ներկայացուցիչները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպեցին ֆլեշմոբ, որին մասնակցեց 60 երիտասարդ աշխարհի ավելի քան 25 երկրից:

 

Երիտասարդները Եվրախորհրդի երիտասարդական կենտրոնի բակում ձեռք-ձեռքի տված կազմեցին անմոռուկը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը: Նրանք բոլորը կրում էին «Ճանաչեք և դատապարտեք Հայոց Ցեղասպանությունը» մակագրությամբ շապիկներ:

Ֆլեշմոբին իրենց մասնակցությունը բերեցին Եվրախորհրդի աջակցությամբ նոյեմբերի 17-ից մեկնարկած Y-work for Peace համահայկական երիտասարդական ծրագրի մասնակիցները, որոնց միացան այլ ազգերի երիտասարդներ:

Փետրվար 25, 2015