lemkin-watchers-of-the-sky

Փետրվարի 19-ին Ամերիկայի Հայկական թանգարանն ու Դարֆուրը փրկելու Մասսաչուսեթսի դաշնակցությունը կներկայացնեն «Երկնքի դիտորդները» ֆիլմը:

 

Ոգևորված Սամանթա Պաուերի Պուլիցտերյան մրցանակակիր «Խնդիրները դժոխքից» գրքով՝ «Երկնքի դիտորդները» ֆիլմն իր հանդիսատեսին կտանի մի սադրիչ ճամփորդության, որը ձգվում է Նյուրնբերգից Հաագա, Բոսնիայից Դարֆուր, հանցավորությունից արդարադատություն և անտարբերությունից մինչև գործողության իրականացում, հայտնում է Armenian Weekly պարբերականը:

Ֆիլմը ներկայացնում է քաջության, կարեկցանքի և ինքնորոշման 4 պատմություն՝ բացահայտելով Ռաֆայել Լեմկինի մոռացված կյանքը: Հենց այդ մարդն է առաջին անգամ օգտագործել «ցեղասպանություն» բառը: Նա հավատում էր, որ օրենքը կարող է պաշտպանել աշխարհը զանգվածային վայրագություններից:

 

120 րոպե տևողությամբ ֆիլմի ցուցադրությունը կսկսվի ժամը 18:30-ին Ամերիկայի հայկական թանգարանում: Միջոցառումն անվճար է, կլինի նաև թեթև հյուրասիրություն:

Փետրվար 12, 2015