anmoruk

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ Անմոռուկ ծաղկի տեսքով կրծքանշանները հեշտությամբ կարող եք պատրաստել ինքնուրույն` օգտվելով տեսանյութից:

 

Այդպիսի Անմոռուկներ կարող եք պատրաստել Ձեր, Ձեր հարազատների և ընկերների համար:

 

Ապրիլի առաջին օրերին հանրապետության խոշոր հանրախանութներում և կրպակների ցանցում կտեղադրվեն «Անմոռուկ» կրծքանշաններ` դրանք կամավոր նվիրատվությամբ վերցնելու հնարավորությամբ: Նվիրաբերված գումարները ուղղվելու են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման հիմնադրամ:

 

Հայտնում ենք նաև, որ «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում և արտերկրում: Դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը:

 

Այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնակատերերը, ովքեր ցանկություն ունեն օգտագործել «Ամոռուկը» հուշանվերային արտադրություն կազմակերպելու համար, պետք է դիմեն 010 530062 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկեն հետևյալ էլեկտրոնային հասեցին՝ org@armeniangenocide100.org :

 

 Տնօրինությունը շնորհակալ կլինի նաև, եթե հանրությունը նույն էլեկտրոնային հասցեով ծանուցի մեզ «Անմոռուկի» օգտագործման դեպքերի մասին` մեզ հատկացնելով համապատասխան հուշանվերի լուսանկարը և դրա վաճառքի հասցեն` խորհրդանիշի անպատշաճ և չարտոնված օգտագործումների դեպքերից խուսափելու նպատակով:

Փետրվար 6, 2015