In-the-shadow-of-the-Sultan

Ռ. Պ. Սևաճյանի 2014թ. դեկտեմբերին հրատարակված «Սուլթանի ստվերում» գիրքը պատմական վեպ է: Այն պատմում է հայրենի տունը լքած և տատիկի քաղաք հասնելու համար 200 մղոն ճանապարհ անցած երիտասարդ տղայի մասին, – գրում է The Armenian Weekly պարբերականը:

 

Այս պատմությունը տեղի է ունեցել 1896թ. ամռանը՝ Փոքր Ասիայում համիդյան կոտորածների ամենաթեժ պահին՝ 1915թ. Հայոց ցեղասպանության նախօրեին: Վեպը պատանիների և երիտասարդների, ինչպես նաև այդ ժամանակաշրջանի հայոց պատմությանը փոքրիշատե ծանոթ կամ, առհասարակ, անծանոթ մարդկանց համար է:

 

Այն ընթերցողի առջև բացում է այդ ժամանակվա հայերի կյանքը: Օգտագործված օտարալեզու բառերն ու անձնանուններն ընդգծված և բացատրված են բառարանում:

«Սուլթանի ստվերում» վեպը գրվել է որպես շարունակական պատմաշար՝ առանց գլուխների բաժանվելու: Պատկերավոր նկարագրած բռնության տեսարանները հաճախ հանգեցնում են հոգեբանական հետևանքների: Տեքստում ակնարկված վարքագծի որոշ դրսևորումներն են սառնությունը, ձևական քաջությունը, փրկվածի մեղսագործությունը, հետապնդող և շարունակական գիշերային մղձավանջները:

 

Պատմասացը Արևմտյան Հայաստանում ապրող մարդու մարմնավորումն է՝ հայրենիքից հավերժ տարված: Այս հասկացությունն արդի է նաև մեր օրերում:

 

Քանի դեռ Մերձավոր Արևելքում փորձարկվում է բռնությունը, տեղահանումը կլինի խնդիր, որին հազարավոր մարդիկ կբախվեն ամեն օր:

Փետրվար 14, 2015